Ժոան Լապորտա. «Լևանդովսկին անհավանական ջանքեր գործադրեց «Բարսա» տեղափոխվելու համար»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկու շնորհանդեսի ժամանակ ելույթ է ունեցել երկրպագուների առաջ:

«Շնորհակալություն և բարի գալուստ «Բարսելոնա»: Այս մարդն անհավանական ջանքեր գործադրեց «Բարսա» տեղափոխվելու համար, և մենք շատ շնորհակալ ենք նրան: Մենք շատ հպարտ ենք ձեզնով: Ցանկանում ենք այս թիմն ավելի մրցունակ դարձնել։ Եվս մեկ անգամ, Ռոբերտ, շնորհակալություն»,- Լապորտային է ցիտում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը «Բարսելոնայի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել՝ տեղափոխվելով «Բավարիայից»։