«Բարսելոնայի» ղեկավարությունը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն խոստացել է, որ նա թիմում հանդես կգա 9-րդ համարի ներքո։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը բանավոր պայմանավորվել է հարձակվողի հետ, որ Լա լիգայի նոր մրցաշրջանում նա կստանա 9 համարը։
Ակումբը կարծում է, որ լեհ ֆուտբոլիստի մարզաշապիկների վաճառքից կարող է վաստակել մինչև 20 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում «Բարսելոնայում» 9-րդ համարով հանդես եկավ Մեմֆիս Դեպայը։