«Բրայթոնը» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպան Նունու Տավարեշով, հայտնում է O Jogo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ճայերը» ցանկանում են վարձակալել 22-ամյա պորտուգալացուն։ Հաղորդվում է, որ «զինագործները» դեմ չեն գործարքի կայացմանը:
Անցած մրցաշրջանում «Արսենալի» կազմում անցկացրած 28 խաղում Տավարեսը դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: