Խոսեպ Գվարդիոլա. «Զինչենկոն, ինչպես Գաբրիելը և Ռահիմը, անհավանական մարդիկ են և բացառիկ պրոֆեսիոնալներ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն հրաժեշտ է տվել թիմակիցներին և շնորհակալություն է հայտնել ուկրաինացուն, ինչպես նաև Գաբրիել Ժեզուսին և Ռահիմ Ստերլինգին, ակումբի հաջողության գործում իրենց ներդրման համար։ Զինչենկոն կարիերան կշարունակի «Արսենալում».

«Զինչենկոն, ինչպես Գաբրիելը և Ռահիմը, անհավանական մարդիկ են և բացառիկ պրոֆեսիոնալներ, և ես ուրախ կլինեմ նրանց հաջողություններով։

Մենք շնորհակալությունն ենք հայտնում նրանց խաղադաշտում և դրանից դուրս կատարած աշխատաքի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։