«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արձագանքել է լուրերին, թե «Քաղաքաբնակները» հրաժարվել են պայմանագիր կնքել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի հետ։
«Կներեք, բայց դա ճիշտ է, Նեյմարն անհավանական ֆուտբոլիստ է, ես դա գիտեմ։ Նա լավ տղա է, բայց սխալ կլինի, եթե «Մանչեսթեր Սիթին» ամեն ամառ գնի 150 միլիոնանոց ֆուտբոլիստի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է The Sun-ի լրագրող Մարտին Բլեքբերնը:
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա Նեյմարը Լիգա 1-ում անցկացրել է 22 խաղ և դարձել 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։