«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է իր խաղը կատալոնացիների կազմում իր դեբյուտային խաղում և խոստովանել, որ ցանկանում է գոլ խփել Մադրիդի «Ռեալին» Էլ Կլասիկոյում։
Հուլիսի 20-ի գիշերը կատալոնացիերը ընկերական խաղում 6:0 հաշվով հաղթեցին Դևիդ Բեքհեմի գլխավորած «Ինտեր Մայամիին»:
Ռաֆինյան այդ խաղում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
«Շատ ուրախ եմ, որ խփեցի իմ առաջին գոլը և ամեն ինչ լավ ստացվեց: Ես ինձ շատ լավ էի զգում։ Հուսով եմ՝ կարող եմ այսպես շարունակել։
Իհարկե, ես շատ եմ ցանկանում շաբաթ օրը գոլ խփել Մադրիդի «Ռեալին»: Գոլերը միշտ վստահություն են ներշնչում»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Բարսելոնան» հուլիսի 23-ին Լաս Վեգասում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։