«Բարսելոնան» հաղթել է «Ինտեր Մայամիին» նախամրցաշրջանային խաղում, որը կայացել է հուլիսի 20-ի գիշերը Ֆորտ Լոդերդեյլի մարզադաշտում (Ֆլորիդա, ԱՄՆ):
Հանդիպումն ավարտվել է 6:0 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների։ Մեկական գոլ խփել են Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Ռաֆինյան, ով իր նորամուտը նշեց թիմում, Անսու Ֆաթին, Գավին, Մեմֆիս Դեպայը և Ուսման Դեմբելեն։
Նշենք, որ կատալոնական ակումբի աստղային նորեկ Ռոբերտ Լևանդովսկին չի ընդգրկվել հանդիպման հայտացուցակում։
Մինչմրցաշրջանային շրջագայության շրջանակներում «Բարսելոնան» կխաղա նաև Մադրիդի «Ռեալի» (հուլիսի 23-ին Լաս Վեգասում), և «Յուվենտուսի» հետ (հուլիսի 30-ին Լոս Անջելեսում) :