Նիկոլո Շիրա. ««Ռոման» շուտով կհայտարարի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելու մասին»

«Ռոման» շուտով կհայտարարի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ըստ աղբյուրի՝ առաջիկա ժամերին սպասվում է պաշտոնական հայտարարություն։

28-ամյա արգենտինացին հռոմեացիների հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի հունիսի վերջը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ֆուտբոլիստը տարեկան կստանա 4,5 մլն եվրո։ Հարձակվողը թիմում հանդես կգա 21-րդ համարի ներքո։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 39 խաղում դարձել է 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։