«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի ՊՍԺ տեղափոխությունը կարող է ձախողվել։
Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում հայտնում է, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել տրանսֆերի գնի շուրջ։
Փարիզյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկում է 50 միլիոն եվրո, սակայն այս գումարը չի բավարարում միլանցիներին։