Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում, հայտնում է Sky Sport-ը։
35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ավարտից հետո:
Ըստ լուրերի՝ Սուարեսի ծառայություններով հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիան», որը դիտարկում է Սուարեսին ձեռք բերելու հնարավորությունը:
Ուրուգվայցու դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ դեռևս հայտնի չէ: