«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Կայլ Ուոքերը խոսել թիմի նորեկ Էրլինգ Հոլանդի խաղից ունեցած սպասելիքներով։
«Նա շատ լավ տեսք ունի: Եթե նա շարունակի «Սիթիում» անել այն, ինչ արեց Դորտմունդում և կարողանա հարմարվել Պրեմիեր Լիգային, դա հիանալի կլինի: Մենք հասկանում ենք, որ դա հեշտ չէ, և միայն մի քանի ֆուտբոլիստներ են ցույց տալիս իրենց մակարդակը նոր ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո։ Նրան ժամանակ է պետք, բայց մենք կօգնենք Հոլանդին հարմարվել առաջնությանը»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում Sky Sports Premier League-ը։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Բորուսիայի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 29 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։