«Վերոնայի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն շուտով պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը ֆուտբոլիստի հետ։ Այժմ նեապոլցիները բանակցություններ են վարում «Վերոնայի» հետ:
Ջովանին Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է։