Բիլի Գիլմորը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Էվերթոնը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Բիլի Գիլմորի ծառայություններով, հայտնում է The Telegraph-ը:

Լիվերպուլյան ակումբը ցանկանում է վարձակալել 21-ամյա շոտլանդացուն, ով ներառված չէ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ծրագրերում։

Կողմերը արդեն սկսել են բանակցային գործընթացը:

Անցած մրցաշրջանում Գիլմուրը վարձավճարով հանդես էր գալիս «Նորվիչում»: Թիմի կազմում ֆուտբոլիստը 28 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։

Հունիսի սկզբին «Չելսին» երկարաձգեց Գիլմորի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականի հունիսի վերջը։