«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը մտադիր չէ այս ամռանը հեռանալ լոնդոնյան ակումբից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստն իրեն դրսևորելու համար մտադիր է առնվազն ևս մեկ մրցաշրջան անցկացնել Թոմաս Տուխելի գլխավորությամբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից։
Նախորդ մրցաշրջանում ամերիկացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում «Չելսիի» կազմում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։