«Չելսին» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով:
Անգլիական ակումբը պատրաստվում է երկրորդ առաջարկն անել 23-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Սևիլիայի» ղեկավարությունը մերժել է Կունդեի տրանսֆերի վերաբերյալ առաջին 50 միլիոնանոց առաջարկը:
Նախորդ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: