«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, ակումբները սկզբունքային համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։
32-ամյա իսպանացու համար կատալոնացիները կվճարեն մոտ 4-5 մլն եվրո։ Պայմանագիրը կկնքվի 2+1 սխեմայով։
Նախորդ մրցաշրջանում Սեզարը բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։