«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն դարձել է «Արսենալի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ ուկրաինացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը ժամկետով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «զինագործները» 35 միլիոն եվրոյի դիմաց համաձայնության են եկել «քաղաքաբնակների» հետ տրանսֆերի շուրջ։
2021/22 մրցաշրջանում Զինչենկոն «Ման. Սիթիի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում և կատարել 5 գոլային փոխանցում։