Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով «Բավարիայից» է տեղափոխվել «Բարսելոնա», կարծիք է հայտնել, որ մյունխենյան ակումբը իրեն փոխարինող փնտրելու կարիք չունի:
«Կարծում եմ, որ «Բավարիան» շատ տաղանդավոր հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ ունի: Նրանք կարող են բավարարվել առանց ինձ փոխարինող փնտրելու: Թիմը կարող է այլ կերպ խաղալ և նոր ոճ զարգացնել»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Bild-ը։