«Բարսելոնան» վերսկսել է բանակցությունները Սեզար Ասպիլիկուետայի տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնան» մոտ ապագայում պատրաստվում է ձռք բերել «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի տրանսֆերը, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նշվում է, որ կատալոնացիները ակտիվացրել է բանակցությունները 32-ամյա իսպանացու վերաբերյալ և ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել գործարքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ասպիլիկուետան արդեն պայմանավորվել է «Բարսելոնայի» հետ անձնական պայմանագրի հարցում։