«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանից ունեցած սպասելիքներով.
«Իմ նպատակն է փորձել մրցունակ լինել: Ցանկանում եմ, որ մյուս թիմերը «Թոթենհեմի» դեմ խաղերում անհանգստանան։ Կարծում եմ՝ մենք երիտասարդ թիմ ունենք։ Մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կարող են երեք-չորս տարի խաղալ թիմում: Մենք փորձում ենք ամուր հիմքեր կառուցել, քայլ առ քայլ կատարելագործվել ու պայքարել տիտղոսների համար».-Կոնտեի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը