«Միդլսբրոյի» պաշտպան Ջեդ Սփենսը միացել է «Թոթենհեմին»: Լոնդոնյան ակումբը հայտարարել է 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին, որի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Գործարքի ֆինանսական պայմանները չեն նշվում, սակայն Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 14,7 մլն եվրո։
2021/22 մրցաշրջանում «Թոթենհեմի» նորեկը վարձավճարով հանդես է եկել «Նոթինգհեմ Ֆորեսթում», որի կազմում անցկացրել է 46 հանդիպում և օգնել 23 տարի անց վերադառնալ Պրեմիեր Լիգա։
https://twitter.com/SpursOfficial/status/1549311691858616320