Հարձակվող Մարիանո Դիասն այս ամռանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Ըստ Fotomac-ի՝ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Ֆեներբահչեն»։
Հնարավոր տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 6 միլիոն եվրո։
Դիասի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։