«Սևիլիան» մերժել է Ժյուլ Կունդեի տրանսֆերի վերաբերյալ «Չելսիի» առաջարկը

«Սևիլիան» մերժել է  պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխության վերաբերյալ «Չելսիի» առաջարկը, հայտնում է ABC-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացիներին չի գոհացրել լոնդոնյան ակումբի՝ 55 մլն եվրո չափով առաջարկը (ներառյալ բոնուսները)։

Նշվում է, որ «Սևիլիան» ակնկալում է ստանալ 60-65 միլիոն եվրո։

«Ազնվականներն» ամռան սկզբին բանակցություններ էին վարում «Սևիլիայի» հետ, սակայն հրաժարվեցին գնել պաշտպանին 53 միլիոն եվրոյով: