Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն մոտ է «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն։ Երեքշաբթի օրը՝ հուլիսի 19-ին, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սպասվում է, որ ճապոնացին պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականի հունիսը ժամկետով։ «Ռեալը» կստանա 6,5 միլիոն եվրո փոխհատուցում, ինչպես նաև կպահպանի ֆուտբոլիստի նկատմամբ իրավունքների 50 տոկոսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» Կուբոյի տրանսֆերը ետ գնելու իրավունք կունենան առաջիկա 5 տարում։ Վերջին երեք մրցաշրջաններում 21-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Մալյորկայում», «Խետաֆեում» և «Վիլյառեալում»: