ՊՍԺ-ն ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի արտագնա խաղաշապիկը (լուսանկար)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի համար նախատեսված արտագնա մարզաշապիկը։

Խաղաշապիկը, որը փարիզյան թիմն առաջին անգամ կկրի Տոկիոյում հուլիսի 20-ին՝ «Կավասակի Ֆրոնտալեի» դեմ խաղում, սպիտակ է՝ մուգ կապույտ ներդիրներով։

ՊՍԺ-ի տեխնիկական հովանավորը Jordan ապրանքանիշն է, որը մշակել է ամերիկյան Nike ընկերությունը լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի համար։

https://twitter.com/PSG_English/status/1549268754906898434?cxt=HHwWhICz3azujYArAAAA

https://twitter.com/PSG_English/status/1549292893721985024?cxt=HHwWgICw9bTrmIArAAAA