Միրալեմ Պյանիչը իտալական գրանդի դիտակետում

«Միլանը» դիտարկում է այս ամառ «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

32-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը, կողմերի միջև բանակցությունները արդեն սկսվել են։

Անցած մրցաշրջանը Պյանիչը վարձավճարով անցկացրել է «Բեշիքթաշում», որի կազմում 26 խաղում կատարել է 4 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Portal Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 11,5 միլիոն եվրո։