«Մանչեսթեր Յունայթեդն» այսօր ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»:
Նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է նախամրցաշրջանային երեք խաղերում՝ այսօրվա խաղից առաջ պարտվել են նաև «Լիվերպուլը» (4-0) և «Մելբուրնը» (4-1):
«Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երեք հաղթանակներն էլ գրանցվեցել են առանց թիմի առաջատար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցության, ով դեռ չի ժամանել թիմի հավաքատեղի։