«Մանչեսթեր Սիթիի» արտագնա մարզաշապիկը՝ 2022/23 մրցաշրջանի համար (լուսանկար)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի՝ 2022/23 մրցաշրջանի արտագնա մարզահագուստը։

Խաղաշապիկը բաղկացած է կարմիր և սև գծերից, այս գույներով «քաղաքաբնակները» խաղացել են 1969-1970 թվականներին։

«Մանչեսթեր Սիթիի» տեխնիկական հովանավորը Puma ընկերությունն է։

https://twitter.com/ManCity/status/1549291699318317057