Մադրիդի «Ատլետիկոն» կանվանափոխի տնային ստադիոնը

«Ատլետիկոն» փոխել է տնային մարզադաշտի անունը.Ակումբի ստադիոնը, որը նախկինում հայտնի էր որպես Wanda Metropolitano, նոր հովանավորի անունով վերանվանվել է Civitas Metropolitano, հայտնում է AS-ը։

Wanda Group-ի հետ պայմանագիրն ավարտվել է նախորդ մրցաշրջանում: Այժմ, «Ներքնակների» նոր գործընկերը Civitas Pacensis անունով անշարժ գույքի գործակալությունն է։Նոր հովանավորը մադրիդյան ակումբին տարեկան 10 մլն եվրո կվճարի։