«Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը կարող է վերադառնալ Ա Սերիա

«Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկն այս ամռանը կարող է փոխել թիմը, տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստը մոտ է Իտալիայի առաջնություն վերադառնալուն. նրա տրանսֆերով հետաքրքրված են Ա Սերիայի երկու ակումբներ, որոնց անունները հայտնի չեն։

2021/22 մրցաշրջանի երկրորդ կեսում լեհ հարձակվողը վարձավճարով հանդես եկավ «Ֆիորենտինայում»՝ թիմի կազմում անցկացրած 18 խաղում խփելով 6 գոլ։

Նաև Իտալիայում Պյոնտեկը խաղացել է «Ջենոայում» և «Միլանում»: Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: