Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Սեբաստյան Ալլերը ստիպված է եղել լքել Շվեյցարիայում թիմի մինչմրցաշրջանային հավաքն այն բանից հետո, երբ նրա մոտ ամորձիների քաղցկեղ են ախտորոշել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա» է տեղափոխվել «Այաքսից» 31 միլիոն եվրոյի դիմաց՝ երկու շաբաթ առաջ:
Ակումբի կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ Ալլերը բողոքել է վատ ինքնազգացողությունից երկուշաբթի առավոտյան մարզումից հետո: Ինտենսիվ բուժզննումների արդյունքում իվուարցու մոտ հայտնաբերվել է ամորձիների քաղցկեղ։ Առաջիկա օրերին ակումբը լրացուցիչ հետազոտություններ կանցկացնի: