ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն L’Equipe-ին տված հարցազրույցում խոսել է իր հավակնությունների մասին:
– Չեմպիոնների Լիգայում նպատակ դրե՞լ եք:
– Ո՛չ: Ոչ բոլորը կհավատան ինձ, բայց դա այդպես է: Երբ ՊՍԺ-ում ես, միշտ պետք է արդյունքի հասնես։ Ես շատ հավակնոտ եմ և, ներողություն եմ խնդրում «համեստության» համար, եկել եմ Փարիզ՝ հաղթելու։ Կան երեք ներքին տիտղոսներ, մենք պետք է նվաճենք դրանք։ Պետք է ռեկորդներ գերազանցել, և ես անկեղծ կլինեմ՝ ես Փարիզ եմ եկել ամեն ինչ հաղթելու համար:
– Ինչո՞ւ ՊՍԺ-ն ավելի մեծ շանսեր ունի Չեմպիոնների Լիգայում Քրիստոֆ Գալտիեի հետ հաղթելու, քան Լորան Բլանի, Թոմաս Տուխելի կամ Մաուրիսիո Պոչետինոյի:
– Ինչու՞ ոչ: Գիտե՞ք, թե ով է «Չելսիի» համար առաջին անգամ նվաճել Չեմպիոնների Լիգայի տիտղոսը: Ռոբերտո Դի Մատեոն է, ո՞վ խաղադրույք կկատարեր նրա վրա: