«Չելսին» ծրագրում է բաժանվել թիմի կիսապաշտպանից

«Չելսին» փորձում է նոր մրցաշրջանից առաջ ազատվել կիսապաշտպան Ռոս Բարքլիից, հայտնում է Daily Mail-ը։

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույսեր չի կապում 28-ամյա ֆուտբոլիստի հետ։

«Ասթոն Վիլայում» վարձավճարով հանդես գալուց և «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնալուց հետո Բարքլին «ազնվականների» կազմում անցկացրել է ԱՊԼ-ի ընդամենը 6 հանդիպում:

Անգլիացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։