Ալեքսանդր Զինչենկոն բուժզննում կանցնի «Արսենալի» համար

Կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Զինչենկոն կուղևորվի Լոնդոն՝ բուժզննում անցնելու։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի 30 մլն ֆունտ։

Լոնդոնյան ակումբը ուկրաինացու հետ համաձայնեցրել է նաև անձնական պայմանագրի պայմանները։

Համաձայնագիրը նախատեսված կլինի չորս տարով։