Ռաուլը հրաժարվել է ստանձնել կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսին առաջարկվել է «Էսպանյոլի» գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն նա մերժել է առաջարկը՝ հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ Ռաուլը  նախընտրել է մնալ «սերուցքայինների» երիտասարդական թիմի ղեկին, որտեղ պատրաստվում է անցկացնել 4-րդ մրցաշրջանն անընդմեջ։

2021/22 մրցաշրջանում «Էսպանյոլը» զբաղեցրել է 14-րդ տեղը Լա Լիգայում։

Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալում» հանդես է եկել 1994-ից 2010 թվականներին։ Մադրիդյան ակումբի կազմում նա դարձել է Չեմպիոնների Լիգայի եռակի հաղթող և Իսպանիայի վեցակի չեմպիոն։