«Միլանը» վարձակալական հիմունքներով այլ ակումբ է բաց թողել պաշտպան Մատիա Կալդարային:
Հաջորդ մրցաշրջանը 28-ամյա ֆուտբոլիստը կանցկացնի «Սպեցիայում»: Գործարքը ներառում է տրանսֆերի գնման տարբերակ:
Նախորդ մրցաշրջանում իտալացի պաշտպանը վարձավճարով հանդես էր եկել «Վենեցիայում»: