Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտը շուտով կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:
Ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի հավաստմամբ՝ Դե Լիխտը բուժզննում անցնելու և գերմանական գրանդի հետ պայմանագիր կնքելու համար այսօր կժամանի Մյունխեն:
Գործարքը կարժենա 70 միլիոն եվրո: Կողմերը 5 տարվա պայմանագիր կկնքեն: