Դարպասապահ Յան Զոմերը մոտ է Մյոննխենգլադբախի «Բորուսիայից» «Նիս» տեղափոխվելուն, հայտնում է L’Equipe-ը:
Կողմերն արդեն բանակցություններ են վարել և պայմանավորվել են գործարքի շուրջ։ 33-ամյա ֆուտբոլիստին թիմ հրավիրելու գլխավոր նախաձեռնողը եղել է ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրը։
Այս ամռան սկզբին «Նիսից» հեռացավ հիմնական դարպասապահ Վալտեր Բենիտեսը: Արգենտինացին տեղափոխվեց ՊՍՎ: