Լյուկ Շոու. «Մենք դեռ շատ անելիքներ ունենք, սա դեռ սկիզբն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն խոսել է գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ մարզումների մասին։

«Մենք չենք կարող գոհ լինել թիմի ներկայիս խաղից: Մենք այն մակարդակի վրա չենք, ուր պետք է լինեինք.

Սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում բավականին առաջընթաց ենք գրանցել։ Մարզիչը գիտի, թե ինչ է պետք թիմին, նա իր ոճն ունի

Տեն Հագը պահանջկոտ է։ Նա միշտ միջամտում է գործընթացին, եթե տեսնում է, որ ֆուտբոլիստները չեն համապատասխանում նախապատրաստության չափանիշներին:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք, սա դեռ սկիզբն է»,- Շոուի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը: