«Կրասնոդարի» կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը ողջունել է Լեհաստանի հավաքականում իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխությունը «Բավարիայից» «Բարսելոնա»։
Լևանդովսկին միացել է «Բարսելոնային» ամերիկյան ակումբային շրջագայության ընթացքում: Սպասվում է, որ կողմերը պայմանագիր կկնքեն մինչև 2025 թվականի հունիսը ժամկետով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
«Մենք վերջապես ականատեսը եղանք այս հիանալի օրվա։ Բրավո՛, Ռոբերտ»,- գրել է կիսապաշտպանը թվիթերի իր էջում։