Դան-Աքսել Զագադուն, գուցե տեղափոխվի Լիգա 1

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Դան-Աքսել Զագադուն կարող է կարիերան շարունակել «Նիսսում», հայտնում է Foot Mercato-ն։

Ավելի վաղ դորտմունդյան ակումբը հայտարարել էր, որ ֆրանսիացու հետ պայմանագիրը չի երկարաձգվելու։

Նախորդ մրցաշրջանում Զագադուն «Բորուսիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում: