«Չելսին» 55 միլիոն եվրո է առաջարկել «Սևիլիայի» ֆուտբոլիստի համար

«Չելսին» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով: Անգլիական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 55 միլիոն եվրո, հայտնում է Sport.es-ը:

Ֆրանսիացու հետ հավակնում է պայմանագիր կնքել նաև «Բարսելոնան», սակայն կատալոնական ակումբը նրա տրանսֆերի համար ավելի քիչ գումար է առաջարկել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» պատրաստ է պաշտպանի տեղափոխության համար առաջարկել 45 մլն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ ներառել իր ֆուտբոլիստներից մեկին։