Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն կարող է կարիերան շարունակել «Արսենալում», գրում է Tutto Mercato Web-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ձմռանը «Արսենալն» արդեն փորձել է գնել Մելոյին, սակայն տրանսֆերը ձախողվել է։ Այժմ կողմերը կրկին բանակցում են:
Անցած մրցաշրջանում նա Ա Սերիայում անցկացրել է 20 հանդիպում: