«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը նվիրված ելույթի ժամանակ զարմացրել է թիմակիցներին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Օրեր առաջ 25-ամյա հարձակվողը երկարաձգել է պայմանագիրը «Բարսայի» հետ մինչև 2024 թվականի ամառ։
Դեմբելեն նշել է, որ ուրախ է թիմում մնալու համար և, խնդրել է իրեն հանձնել ավագի թևկապը։ Մի քանի վայրկյան հետո Ուսմանը բացատրել է, որ դա պարզապես կատակ է։
Այժմ «Բարսելոնայի» ավագներն են Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն, Սերխի Ռոբերտոն և Ժորդի Ալբան։