«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը կարող է կարիերան շարունակել MLS-ում, հայտնում է Daily Star-ը։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա անգլիացուն հավակնում է թիմ հրավիրել «Դի Սի Յունայթեդը»: Թիմը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին։
Նա ցանկանում է թիմի կազմում տեսնել նախկին խաղընկերոջը: Ջոնսի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
2021/22 մրցաշրջանում նա խաղադաշտում անցկացրել է ութ հանդիպում։