ԱՊԼ-ի ակումբն առաջարկ է կատարել Մեմֆիս Դեպայի տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում», հայտնում է Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ շաբաթ օրը լոնդոնցիները կատալոնացիներին հարձակվողի համար առաջարկել են 17 միլիոն եվրո։ Սակայն «Բարսան» կցանկանար Դեպայի տրանսֆերի վաճառքից ստանալ 20 միլիոն եվրո։ 

Անձամբ հոլանդացին նախընտրում է սպասել այլ ակումբների առաջարկներին։ Նա չի ցանկանում վերադառնալ Պրեմիեր Լիգա:

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։