Գերմանիայի հավաքականի պաշտպանը հայտնվել է «Բավարիայի» դիտակետում

«Հոֆենհայմի» պաշտպան Դավիդ Ռաումը կարող է գերմանական մի ակումբը փոխել մյուսով։ Ֆուտբոլիստը հայտնվել է «Բավարիայի» թիրախում, հայտնում է Kicker-ը։

«Հոֆենհայմը» պաշտպանի տրանսֆերը գնահատում է 30-40 միլիոն եվրո:  Նախորդ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ռաումը 2021 թվականից հանդես է գալիս Գերմանիայի հավաքականի կազմում: