Հայտնի է դարձել, թե որքան կվաստակի գործակալ Պինի Զահավին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու «Բարսելոնա» տրանսֆերի արդյունքում։
Ինչպես հայտնում է Onda Cero-ն, Լևանդովսկու գործակալը ֆուտբոլիստի տրանսֆերից կվաստակի 20 միլիոն եվրո։ Նա աստիճանաբար կստանա տարեկան 5 մլն եվրո:
Սպասվում է, որ կողմերը պայմանագիրը պաշտոնապես կստորագրեն հուլիսի 17-ին։