Մասիմիլիանո Ալեգրին խնդրել է «Յուվենտուսի» ղեկավարությանը գնել իսպանացի հարձակվողի տրանսֆերը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ «Յուվենտուս»:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, թուրինյան ակումբը վերսկսել է բանակցությունները իսպանացիների հետ հարձակվողի հնարավոր տրանսֆերի շուրջ։

Թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ակումբի ղեկավարությանը խնդրել է կազմակերպել Մորատայի տրանսֆերը։