«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տրասֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ՊՍՎ-ի կիսապաշտպան Իբրահիմ Սանգարեի ծառայություններով,  գրում է լրագրող Ռուդի Գալետտին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 30-35 միլիոն եվրո։

Հոլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 29 հանդիպում, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։